Ուրբաթ , 18 Սեպտեմբերի 2026

Ի վերջո, որքան է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների թիվը

Ի վերջո, որքան է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների թիվը

Fri, 18 Sep 2026 11:53:22 +0400


ԱԺ-ում ելույթի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների պաշտոնական թվաքանակին՝ հայտնելով, որ հրապարակված տվյալների նկատմամբ վստահություն չունի։

Նրա խոսքով՝ Քննչական կոմիտեի ներկայացրած 3755 զոհերի թիվը ինքնին բավարար չէ հասարակության համար, քանի դեռ հրապարակային չեն ներկայացվել զոհվածների անունները՝ համապատասխան լուսանկարներով և ամբողջական ցանկով։Պատգամավորը շեշտել է, որ իր նպատակը զոհերի թվի ավելացումը չէ։ Ընդհակառակը, նա ընդգծել է, որ ցանկալի կլիներ, որպեսզի պատերազմի հետևանքով զոհերի թիվն ընդհանրապես այդքան մեծ չլիներ։

Ելույթի ընթացքում Դավթյանը նաև հիշատակել է պատերազմի զոհերի ընտանիքների նկատմամբ իշխանությունների վերաբերմունքը՝ անդրադառնալով հատկապես Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպերին և զոհված զինծառայողների ծնողների հետ կապված դեպքերին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՌԴ-ն զգուշացնում է․ պատերազմի դեպքում՝ 2-3 օրից Լեհաստան «չի լինի»

ՌԴ-ն զգուշացնում է․ պատերազմի դեպքում՝ 2-3 օրից Լեհաստան «չի լինի» Tue, 15 Sep 2026 14:00:03 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով