Չորեքշաբթի , 4 Նոյեմբերի 2026

Ռուսաստանը կհարձակվի բոլորիս վրա․ ահազանգ՝ Լեհաստանից

Ռուսաստանը կհարձակվի բոլորիս վրա․ ահազանգ՝ Լեհաստանից

Fri, 18 Sep 2026 16:00:27 +0400


Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Սեյմում՝ երկրի խորհրդարանում հատուկ ելույթի ժամանակ ասել է, որ լեհական հետախուզության տվյալներով՝ Ռուսաստանը կարող է նոր ռեակտիվ անօդաչու սարքերով հարձակվել Լեհաստանի և Ուկրաինային աջակցող երկրների վրա։

Սա «առաջիկա մի քանի ամիսների ամենահավանական սցենարն է» մինչև վաղ գարուն, պնդել է նա։

«Սա մի սցենար է, որը ներառում է լուրջ իրադարձություններ և պահանջում է, որ մենք կենտրոնացած լինենք, լուրջ և, առաջին հերթին, ներքին առումով պատրաստված լինենք դժվար փորձություններին դիմակայելու համար», – ասել է Տուսկը:

Ավելի վաղ Լեհաստանի վարչապետը ճեպազրույց էր անցկացրել, որում հայտարարել էր, որ առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում Ռուսաստանը կիրականացնի շատ ինտենսիվ գործողություններ, որոնք կարող են ազդել Լեհաստանի տարածքի վրա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանում կառուցվող դատա-կենտրոնը անհանգստացնում է ՌԴ-ին

Հայաստանում կառուցվող դատա-կենտրոնը անհանգստացնում է ՌԴ-ին Fri, 23 Oct 2026 14:15:08 +0400 Ռազմական փորձագետ, վերլուծաբան …