Շաբաթ , 19 Սեպտեմբերի 2026

Էրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածու

Էրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածու

Sat, 19 Sep 2026 10:30:42 +0400


Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Մեհմեթ Ուչումը հայտնել է, որ Թուրքիայում համապետական ընտրություններ տեղի կունենան 2028-ին։

«2027-ի վերջին եռամսյակում ընտրությունների անցկացման հավանականությունը ցածր է։ Ես կանխատեսում եմ, որ դրանք կանցկացվեն 2028-ի ապրիլի 16-ին։ Այս ամսաթիվը խորհրդանշական է. սա նախագահական համակարգին անցնելու վերաբերյալ հանրաքվեի ամսաթիվն է։ Էրդողանը վերջին անգամ է թեկնածու լինելու»,- նշել է Ուչումը։

Հայտարարությանն անդրադարձել է նաև Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը և նշել, որ Թուրքիայի ներկայիս նախագահին վերընտրելու համար 2028-ին անցկացվելու են ընտրություններ։

Ermenihaber-ի փոխանցմամբ, պաշտոնյան շեշտել է, որ այդ առումով շատ կարևոր պատասխանատվություն է ընկնում կազմակերպությունների ու համախոհների վրա։

«Միասին, ձեռք ձեռքի տված, եղբայրության կապերով և եղբայրության քաղաքականությամբ, տեղում լինելով և մեր քաղաքացիներին բացատրելով, մենք պետք է ապահովենք, որ մեր նախագահի ղեկավարությամբ կրկին ընտրենք «Թուրքական դարը»,- կոչ է արել նախարարը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ոչ մեկը չի ուզում կալանավորվել. ՏԻՄ ընտրություննե՞ր, թե՞ ՏԻՄ նշանակումներ

Ոչ մեկը չի ուզում կալանավորվել. ՏԻՄ ընտրություննե՞ր, թե՞ ՏԻՄ նշանակումներ Fri, 18 Sep 2026 15:15:11 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով