«Սաքունցի հայցը ասնավանի չի»․ Իշխանյանի եւ Սաքունցի վեճը հասավ դատարան
Sat, 19 Sep 2026 15:20:37 +0400

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը դատի է տվել ընդդիմադիր գործիչ, իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանին՝ պահանջելով հերքել Facebook-ում իր հասցեին հրապարակված տեղեկությունները։
Հայցի հիմքում 2026 թվականի հունիսի 15-ին Իշխանյանի հրապարակած գրառումն է, որտեղ, մասնավորապես նշված է․ «Հիմա փորձենք հասկանալ, թե ինչու են Արցախի հանձնման առաջամարտիկներ Իոաննիսյանները, Սաքունցները և ասուլիսից թռչող Գայանեները դժգոհ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:Իրականում նրանց՝ ֆաշիզմին վերադարձած ԵՄ-ի ցանկություններն ի կատար չի ածվել:Նրանք պնդում էին, որ պետք ա առհասարակ պայքարից դուրս հանեին Ուժեղ Հայաստանին, Հայաստան Դաշինքին ու ԲՀԿ-ին, որպեսզի Հայաստանում միայն լինեին եվրոհպատակ ընտրակեղծարարները: Սակայն, Արցախը հանձնած ռասիստները էդքան չկան, որ կարենային էս ուժերին հանեին ընտրապայքարից, դրա համար դրել ԿԸՀ-ին են ոչնչացրել, որ ջնջի քաղաքացու ձայներն ու վերընտրություն չանի: ԵՄ-ից էլ ընկել են հետևներից՝ արա, ձեզ ասում ենք տարակուսակցական համակարգը վերացրեք, թե չէ հիմա կլարենք մեր մամուլի ասուլիսից ճողոպրողներին ձեր դեմ, կտանենք Սահմանադրական դատարանի մոտ հացադուլ անել կտանք, Սեդա Սաֆարյանին կասենք ձեր դեմ որոշում կկայացնի, եթե չփակեք էդ կուսակցությունները:Եվ, ահա, խնդրեմ, մեկը մյուսի հետևից եվրոթութակի պես կրկնում են նույն բանը՝ ամոթ ԿԸՀ, Նիկոլ քեզ ասացինք կուսակցությունները փակի, կաշառքի թեման թմբկահարի: Եվրոինքնիշխաններն են, ինչքան տաս, կհանձնեն: Թե ձեզ թվում ա չգիտենք՝ ինչու էիք Արտուր Օսիպյանի համար երաշխավոր կանգնում, իսկ Թևանյանին առևանգելու համար նեղ կռուգով ուրախանում»։
Սաքունցը հայցով պահանջում է հերքում եւ 2 միլիոն դրամ փոխհատուցում՝ պատվի, արժանապատվության և գործարար համբավի վնասի համար, ինչպես նաև դատական ծախսերի հատուցում։
Հովհաննես Իշխանյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադառնալով Սաքունցի հայցին՝ ասաց․ «Մարդն այն դատարան է դիմել, որը չի ընդունում։ 2019-ին,բթե 2020 թվականին 46 կազմակերպություն հայտարարություն էր տարածել, որով նրանք օժանդակում էին դատարանների զավթմանը։ Արթուր Սաքունցի հայցը «ասնավանի» չի, որովհետեւ նա չի կարող դիմել այն ատյանին, որի հեղինակությունն ինքը հաշվի չի առնում, ինքն աջակցել է՝ պասիվ թե ակտիվ, դատարանների նկատմամբ ոտնձգություններին»։
Իշխանյանն անդրադառնալով հայցի հիմք հանդիսացած գրառմանը՝ նշեց․ «Ինչ վերաբերում է բովանդակությանը, ինչի համար դատի է տվել։ Ադ գրառմամբ ես Սաքունցին մեղադրում եմ Արցախը հանձնելու օժանդակության համար։ Այս 8 տարիների ընթացքում, երբ այս բռնությունները տեղի էին ունենում, անմեղ մարդկանց բանտարկում էին՝ գեներալներից մինչեւ Արցախի ազատագրման մասնակիցներին, այս կազմակերպությունները, այդ թվում նաեւ իրանը՝ «կրավորական» դեր էին ստանձնել, շատ դեպքերում նաեւ ուղիղ աջակցություն էին հայտնում Նիկոլ Փաշինյանին։ Պետք է հիշել, որ բանակը, զինված ուժերը, որ հրաժարականը պահանջեցին Նիկոլ Փաշինյանի, կարող էր լինել Արցախի հետագա աղետի կանխումը, փաստացի այս բոլոր խմբերը աջակցություն են հայտնել Նիկոլ Փաշինյանին, եւ շատ խորհրդանշական է, որ դուք ինձ այսօր եք զանգել, որովհետեւ այսօր Արցախի հանձնման օրն է, որ 216 հոգի էլ պայքարեցին ու զոհվեցին, և 3 տարի շարունակ, որ մենք ժամանակ ունեինք, կարող էինք փրկել Արցախը, եւ աներեւակայելի մարդու իրավունքների խախտումներ էին տեղի ունենում, էդ բոլորով հանդերձ կամ կրավորական կամ աջակցող դիրք էին վերցրել, արդյունքում եղավ էն, որ 2022 թվականին Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Ու, եթե ինչ-որ մեկը կարծում է, որ մարդու իրավունքների պաշտպանությամբ է զբաղվում ու այդ տարիների ընթացքում մարդու իրավունքների ահասարսուռ ոտնահարումների վրա աչք է փակել, ու դրանից հետո Արցախն ա հանձնվել, ու ինքը դրանում մեղավորություն չունի, ինքը դրանում չարաչար սխալվում ա, հատկապես այն պարագայում, որ հիմա Արցախի դատարանները գոյություն չունեն, իսկ իրենց հիմա «դատարաններով գնացողների» տեղ են դրել։ Սա իրականում «ՍԼԱՓՓ» ա՝ ռազմակավարական դատ է, մարդկանց լռեցնելու համար, որովհետեւ սա միակը չի, այնտեղ կա նաեւ «Իրազեկ քաղաքացների միավորման», Դանիել Իոաննիսյանն էր խաղի մեջ մտել, եւ ես նույն դիրքս էի պահպանել, որ այդ դատավարությունը գոյություն չունի։ Այն նույն պատճառներով, ինչ գոյություն չունի այս դատավարությունը, և հիմա ինչ ձեզ եմ ասում։ Այսինքն՝ այստեղ իշխանամերձ կազմակերպությունների կողմից ազատ-անկախ ձայները լռեցնելու քաղաքականություն է»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր