Կիրակի , 20 Սեպտեմբերի 2026

Հայտնի ավտոմրցորդը հնարավոր է հեռանա «Մերսեդեսի» թիմից

Հայտնի ավտոմրցորդը հնարավոր է հեռանա «Մերսեդեսի» թիմից

Sat, 19 Sep 2026 23:00:06 +0400


«Մերսեդես» թիմի հայտնի ավտոմրցորդ Անդրեա Կիմի Անտոնելին խոսել է թիմում իր ապագայի եւ հեռանկարների մասին։ Քսանամյա իտալացի մարզիկը խոստովանել է, որ բացառված չէ, որ փոխի թիմը։ Սակայն հիմա լիովին կենտրոնացած է «Մերսեդեսի» կազմում իր մրցելույթների վրա։

«Հիմա ինձ համար լավ է այնտեղ, որտեղ որ ներկա եմ։ Շատ ուրախ եմ, որ գտնվում եմ «Մերսեդեսի» թիմում, նաեւ այն բանի համար, որ պետք է վերադարձնեմ պարտքս այն բոլոր հնարավորությունների համար նաեւ, որոնք ինձ ընձեռվել են թիմի կողմից։ Այս թիմում էր, որ հավատացին ինձ այն ժամանակ, երբ դեռ տասներկու տարեկան էր։ Նրանք ուղեկցեցին ինձ աճի իմ ճանապարհին եւ հույս ունեմ, որ նրանց հետ ապագայում մեծ հաջողությունների կհասնեմ»,- ասել է Անտոնելին, ըստ La Gazzetta dello Sport-ի փոխանցման։ Մարզիկը մանրամասներ չի հայտնել իր սպորտային ապագայի մասին։ Միայն ասել է, որ ոչ մի բան էլ բացառված չէ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ ՔՊ շարքայիններն իրենց անտեսված ու լքված են զգում

«Հրապարակ»․ ՔՊ շարքայիններն իրենց անտեսված ու լքված են զգում Wed, 25 Mar 2026 09:15:03 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով