Երեքշաբթի , 22 Սեպտեմբերի 2026

Հորը սպանած երեք դուստերին արգելել են շփվել իրար հետ

Հորը սպանած երեք դուստերին արգելել են շփվել իրար հետ

Tue, 22 Sep 2026 14:30:28 +0400


Մոսկվայի դատարանը մերժել է հայազգի Անգելինա, Մարիա եւ Քրիստինա Խաչատուրյանների դատավճիռը մեղմացնելու մասին միջնորդությունը, որոնք մեղավոր են ճանաչվել իրենց հոր՝ Միխայիլի սպանության մեջ 2018 թվականին եւ արդեն ութ տարի գտնվում են նախաքննական պրոցեսում։

Այս մասին հայտարարել է քույրերից կրտսերի՝ Մարիայի փաստաբան Յարոսլավ Պակուլինը։ Քույրերին արգելված է շփվել մեկմեկու, ինչպես նաեւ՝ գործով անցնող մյուս անձանց հետ։ Պաշտպանական կողմը միջնորդել էր վերացնել այդ սահմանափակումը։ Սակայն դատարանը մերժել է այն։ Փաստաբանի խոսքով, քննության ժամկետը լրանում է այս տարվա սեպտեմբերի վերջին։

Փաստաբանը հույս է հայտնել, որ դրանից հետո գործը կկասեցի։ Հակառակ դեպքում՝ քննության ժամկետը նորից կերակաձգվի եւ կշարունակվի։ Հիշեցնենք, որ երեք քույրերը 18 թվականի հուլիսին սպանել էին իրենց հորը՝ Մոսկվայի Ալտուֆեւսկի մայրուղում գտնվող բնակարանում։ Պատճառը հոր՝ երեխաների հանդեպ կիրառված մշտական բռնություններն են եղել։ Երեք քույրերին ձերբակալել էին 18 թվականի օգոստոսի երկուսին։ 19 թվականի հունիսի կեսերին ներկայացվել էր վերջնական մեղադրանք։ Սակայն 21 թվականի մարտին երեք քույրերը պաշտոնապես ճանաչվել են տուժողներ՝ հոր կողմից ծեծի ենթարկվելու եւ բռնությունների զոհ դառնալու գործում։22 թվականին Միխայիլ Խաչատուրյանի մեղադրանքը խստացվել է՝ հաշվի առնելով, որ տղամարդը տարածել է աղջիկների մասնակցությամբ պոռնկագրական նյութեր։

Միխայիլ Խաչատուրյանը հետմահու մեղավոր է ճանաչվել հիշված հանցանքների համար։ Տղամարդու մահվան գործով քրեական գործը կարճվել է։ Տղամարդու քույրը՝ Նաիրան հայտարարել է, որ բողոքարկելու է վճիռը եւ հասնելու է եղբոր հետմահու արդարացմանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այլևս ապառիկով փոշեկուլ ու հեռուստացույց ձեռք չեք բերում, այլ ավելացնում եք ձեր գույքը․ Գառնիկ Դանիելյան

Այլևս ապառիկով փոշեկուլ ու հեռուստացույց ձեռք չեք բերում, այլ ավելացնում եք ձեր գույքը․ Գառնիկ Դանիելյան …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով