Երեքշաբթի , 22 Սեպտեմբերի 2026

Ոսկեպարցու տան ժառանգությունը չեն ձեւակերպում, ասում են` դա ադրբեջանական տարածքում է

Ոսկեպարցու տան ժառանգությունը չեն ձեւակերպում, ասում են` դա ադրբեջանական տարածքում է

Tue, 22 Sep 2026 20:45:57 +0400


Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար գյուղի բնակիչ, հանգուցյալ Սայադ Աղամյանի առանձնատունը ժառանգություն է մնացել Ռուսաստանում ապրող նրա որդուն: ժառանգությունը ձեւակերպելու գործընթացի ժամանակ որդին Կադաստրի կոմիտեից գրություն է ստացել, որ անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայական ունեցող այդ գույքի մի մասը Ոսկեպարի վարչական սահմաններից դուրս է գտնվում: Սակայն Սայադ Աղամյանի տունը Ադրբեջանի հետ սահմանից բավականին հեռու է գտնվում: Այդ առանձնատնից մոտ 200 մետր հեռավորության վրա 3 ոսկեպարցիների տներ կան, որոնց տերերին տասնամյակներ շարունակ սեփականության իրավունքի վկայականներ չեն տվել` պատճառաբանելով, թե այդ տեղանքը համարվում է Ադրբեջանի տարածք։ Բայց Աղամյանի տունը երբեւէ չի մտել վիճելի համարվող տարածքի մեջ եւ ոսկեպարցիները կարծում են, որ Սայադ Աղամյանի տան հետ կապված Կադաստրի կոմիտեի հայտնած տեղեկությունը թյուրիմացություն է` չի կարող այդ տարածքը Ադրբեջանինը լինել։ Չնայած արդեն կասկածներ ունեն, որ այս հատվածում Ադրբեջանն ավելի մեծ հավակնություններ ունի, քան մինչ օրս իրենց թվացել է եւ այդ հավակնությունների մասին արդեն ՀՀ իշխանությունները, եւ մասնավորապես` Կադաստրի կոմիտեն տեղյակ են։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը

Վեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը Fri, 18 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով