Գտնվել է 40 միլիոն տարեկան պայծառ յանտար
Wed, 23 Sep 2026 23:30:54 +0400

Ռուսաստանում գտել են այս տարվա ամենից պայծառ սաթի՝ յանտարի հանքաքարը։ Այն 40 միլիոն տարեկան է։ Ռուսական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, հանքաքարն ունի վառ ոսկեգույն երանգ։ Արդյունահանվել է Կալինինգրադի մարզի հանքից։ Կշռում է 1,3 կգ։ Ունի քառանկյուն տեքստ։
Կալինինգրադի մարզի յանտարի ձեռնարկության մասնագետ Աննա Դուգինան բացատրել է յանտարի առանձնահատկությունը հետեւյալ կերպ․ «Կլիմայի փոփոխության հետեւանքով առաջացած անտառային ակտիվ հրդեհները պատճառ են դարձել, որպեսզի ռելիկտային սոճիները ակտիվորեն արազատեն խեժ։ Ամենայն հավանականությամբ՝ կրակի աղբյուրներից մեկը գտնվել է ծառին չափազանց մոտ։ Բարձր ջերմաստիճանի ազդեցությամբ խեժը եռացել է, և դրա ներսում ձևավորվել են բազմաթիվ օդային պղպջակներ։ Հենց դա կարող էր այս սաթի հանքաքարի կտորին հաղորդել այդպիսի յուրահատուկ փայլ»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր