Հինգշաբթի , 24 Սեպտեմբերի 2026

400 միլիոն դոլարի փոխհատուցում են վճարել ու ապրանքը շուկայից հետ կանչել

400 միլիոն դոլարի փոխհատուցում են վճարել ու ապրանքը շուկայից հետ կանչել

Wed, 23 Sep 2026 23:55:34 +0400


Ամերիկյան Abbott Laboratories ընկերությունը համաձայնել է վճարել 384 միլիոն դոլարի փոխհատուցում՝ ԱՄՆ իշխանությունների հետ՝ կապված երեխաների կաթնախեժի արտադրության հարցում առաջացած խնդիրները կարգավորելու համար։ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ ընկերությունը թողարկել է արտադրանք, որը արտադրվել է մանկական կաթնախեժի աղտոտվածության ռիսկեր պարունակող պայմաններում եւ հետո դրանք հանել է շուկա վաճառքի։ Իշխանությունները հայտարարել են, որ ընկերությունը տեղյակ է եղել նախապես, որ արտադրման պայմանները եւ արտադրական պրոցեսները կարող են ստեղծել արտադրանքի աղտոտման ռիսկեր։ Սակայն անհրաժեշտ ստուգումներ չեն անցկացրել եւ կարգավորիչ մարմիններին չեն տեղեկացրել, որ առաջացած խնդիրները վերացվել են։

Կաթնախեժը արտադրվել է նաեւ՝ ԱՄՆ Գյուղատնտեսության նախարարության տրամադրած միջոցների հաշվին, որը պետք է սոցիալական աջակցության ծրագրով, սուբսիդավորված կերպով տրամադրվեր չքավոր ընտանիքների երեխաներին։ Համաձայնագիրը չի նախատեսում, որ ընկերությունը կընդունի իր պատասխանատվությունը կամ խախտումները։ Դրանց հետ կապված հարուցված քրեական գործը դադաերցվել է։ Շուկա դուրս բերված արտադրանքի զգալի մասն արդեն հետ է կանչվել։ Զուգահեռաբար՝ Abbott-ը հավելյալ երաշխիք է տրամադրել, որ իր արտադրած մանկական սննդի համար անվտանգությունը հանդիսանում է առաջնային կարեւորության հարց։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պենտագոնը 2024 թ․ շեշտակի ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումը

Պենտագոնը 2024 թ․ շեշտակի ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումը Wed, 23 Sep 2026 09:39:41 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով