Ուրբաթ , 25 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ». Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ

«Հրապարակ». Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ

Thu, 24 Sep 2026 08:05:14 +0400


ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը երեկ քննարկում էր կազմակերպել՝ «Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրները եւ լուծումները» թեմայով։ Հրավիրել էր արցախցիների, ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչների։ Ժամանել էին մի քանի հոգի, ինչպես նաեւ՝ մի խումբ ՔՊ-ական պատգամավորներ, որոնք երեւի եկել էին՝ ցույց տալու, թե մտահոգ են արցախցիների խնդիրներով։

Սակայն քննարկման մեկնարկից որոշ ժամանակ անց, երբ հեղինակն ասել է, թե ներկա են Արցախի ՄԻՊ-ը, պետնախարարը եւ այլ պաշտոնյաներ, ՔՊ-ականներն ինչ-որ հաղորդագրություններ են ստացել եւ կազմակերպված լքել դահլիճը։ Մեր տեղեկություններով, նրանք կառավարությունից են հրահանգ ստացել, քանի որ Փաշինյանը հայտարարել է, թե «չի կարող պետության մեջ պետություն գործել», եւ Արցախի պետական ինստիտուտները պետք է լուծարվեն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանը՝ եվրոպացիներից խաբվելու վտանգի մասին

Փաշինյանը՝ եվրոպացիներից խաբվելու վտանգի մասին Thu, 24 Sep 2026 12:27:14 +0400 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով