Կրկին թեժ է․ Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին
Thu, 24 Sep 2026 13:30:33 +0400

Պակիստանի ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Աֆղանստանի հարավում գտնվող Քանդահար քաղաքին։ Այս մասին հայտնում է Tolonews պորտալը՝ վկայակոչելով Աֆղանստանի իշխանությունների ներկայացուցչին։
Նախնական տվյալներով՝ հարվածների հետևանքով լուրջ վնասներ չեն պատճառվել։ Իրավապահները տեղի բնակիչներին վստահեցրել են, որ անհանգստանալու պատճառ չկա։
Հարվածները հասցվել են Պակիստանի և Աֆղանստանի միջև հարաբերությունների սրման նոր ֆոնին։ Սեպտեմբերի 18-ին Պակիստանի Կոհաթ քաղաքում մահապարտ ահաբեկիչը հարձակվել էր ոստիկանական համալիրի տարածքում գտնվող մզկիթի վրա, ինչի հետևանքով 31 մարդ էր զոհվել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր