Ի՞նչ է ակնարկել Փեզեշքիանը Թրամփի մասին Փաշինյանին փոխանցած գրքով
Thu, 24 Sep 2026 13:35:52 +0400

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ամերիկյան հարձակումների հետևանքների մասին գիրք է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Գիրքը փոխանցվել է Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ շրջանակներում երկու երկրների ղեկավարների բանակցություններից հետո:
Փեզեշքիանը Փաշինյանին ասել է, որ այդ գրքում պատմվում է այն «օգնության» մասին, որը ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստացել էր իրանցի ժողովրդին: Դրանում ներառված են տվյալներ Իրանի վրա հարձակումների հետևանքների՝ զոհերի և ավերածությունների մասին։
Իրանի նախագահն այդ գրքի օրինակները փոխանցել է նաև մյուս երկրների ղեկավարներին, մասնավորապես՝ Շվեյցարիայի նախագահին:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր