Շաբաթ , 17 Հոկտեմբերի 2026

Հայկազովի պայթյունի զոհերի ընտանիքները պետք է ունենան հստակ կարգավիճակ

Հայկազովի պայթյունի զոհերի ընտանիքները պետք է ունենան հստակ կարգավիճակ

Fri, 25 Sep 2026 12:17:10 +0400


«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանն անդրադարձել է Արցախից բռնի տեղահանման օրերին Հայկազովի բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքներին։

Նա նշել է, որ պայթյունը Արցախի ժողովրդի բռնագաղթի և էթնիկ զտման ընթացքում տեղի ունեցած ամենածանր ողբերգություններից մեկն էր։ Նրա խոսքով՝ միջադեպի հետևանքով ավելի քան 200 մարդ զոհվեց, իսկ հարյուրավոր մարդիկ տարբեր աստիճանի ծանր այրվածքներով և վնասվածքներով երկար ժամանակ պայքարեցին կյանքի համար։

Թանդիլյանի փոխանցմամբ՝ բազմաթիվ տուժածներ մինչ օրս շարունակում են ապրել ողբերգության ֆիզիկական և հոգեբանական հետևանքներով։ Միաժամանակ, ավելի քան երկու տասնյակ անձանց ճակատագրի վերաբերյալ մինչ օրս հստակ տեղեկություն չկա։ Նա ընդգծել է, որ անհետ կորածների ընտանիքները նույնիսկ հնարավորություն չեն ունեցել գտնելու իրենց հարազատների մասունքները և պատշաճ հուղարկավորություն կազմակերպելու։

Կուսակցության համահիմնադիրը կարևորել է նաև պայթյունի հանգամանքների ուսումնասիրությունը՝ հարց բարձրացնելով վառելիքի բաշխման կազմակերպման, տեղի ունեցածի պատճառների և պատասխանատուների վերաբերյալ։

Միաժամանակ, ըստ նրա, առանձին ուշադրության է արժանի զոհերի, վիրավորների և անհետ կորածների ընտանիքների սոցիալական վիճակը։ Թանդիլյանը կարծում է, որ այս խմբերը պետք է ունենան հստակ իրավական կարգավիճակ և պետական աջակցության համապատասխան մեխանիզմներ։

Նրա խոսքով՝ հարազատի կորուստը, անհետ կորածի ճակատագրի անորոշությունը, ծանր վնասվածքներն ու երկարատև բուժման անհրաժեշտությունը ընտանիքների համար ստեղծում են ոչ միայն ֆիզիկական և հոգեբանական, այլև սոցիալական ու ֆինանսական ծանր խնդիրներ։

Թանդիլյանն առաջարկում է գնահատել այդ ընտանիքների կարիքները, սահմանել նրանց կարգավիճակը և ապահովել անհրաժեշտ աջակցություն՝ բժշկական օգնությունից ու վերականգնողական բուժումից մինչև սոցիալական և նյութական օժանդակություն։

Նա նաև հատուկ երախտագիտություն է հայտնել փրկարարներին և բուժաշխատողներին, որոնք պայթյունից հետո, սեփական կյանքը վտանգելով, իրականացրել են իրենց մասնագիտական պարտականությունները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ի՞նչ է առաջարկել Բաքուն Երևանին հայ զինծառայողների աճյունների հետ կապված

Ի՞նչ է առաջարկել Բաքուն Երևանին հայ զինծառայողների աճյունների հետ կապված Wed, 07 Oct 2026 12:40:06 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով