Ժամանակն է լուրջ չվերաբերվել Նիկոլ Փաշինյանի ասածներին
Fri, 25 Sep 2026 18:30:11 +0400

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի՝ հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ հայտարարություններին պետք չէ առանձնապես լուրջ վերաբերվել։
Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում Կարապետյանն անդրադարձել է Փաշինյանի այն հայտարարությանը, թե ներկայում գույքագրվում են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները։
Նրա խոսքով՝ Փաշինյանը տարբեր ժամանակներում կարող է իրարից էապես տարբերվող հայտարարություններ անել, ուստի դրանք գնահատելիս պետք է հաշվի առնել այդ հանգամանքը։
«Ես վաղուց ասել եմ՝ ժամանակն է լուրջ չվերաբերվել Նիկոլ Փաշինյանի ասածներին»,- ասել է նա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր