Շաբաթ , 26 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ»․ Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում

«Հրապարակ»․ Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում

Sat, 26 Sep 2026 08:05:30 +0400


Աշխատանքից ազատվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բաժնի պետեր, որոնք, մեր աղբյուրների փոխանցմամբ, ընդդիմադիր հայացքներ են ունեցել ու չնայած հրապարակավ չեն արտահայտել դրանք, բայց հնարավոր չի եղել ընդհանրապես թաքցնել։ Խոսքը համակարգչային ծառայությունների բաժնի պետ Սվետիկ Գրիգորյանի եւ ՏՏ եւ ՏՎ վարչության պետ Ելենա Այվազյանի մասին է։ Փաստորեն, նախկին ՔՊ-ական պատգամավոր եւ Նիկոլ Փաշինյանի երկարամյա աշխատակից, ներկայում ԿԸՀ խիստ «ապաքաղաքական եւ չեզոք» պետ Վահագն Հովակիմյանը չի հանդուրժում ոչ մեկին, ով դույզն-ինչ կշեղվի իր «պարտիայի» գծից, եւ կադրային «չիստկաներ» է անում հունիսի 7-ից հետո։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով