Շաբաթ , 26 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ»․ Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել

«Հրապարակ»․ Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել

Sat, 26 Sep 2026 08:10:00 +0400


Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ կառավարության ֆեյքերի ՊՈԱԿ-ի զեկույցն ասեկոսեների թեմա է դարձել նաեւ ներիշխանական տիրույթում։ Չփաստարկված, մամուլի ու այլոց պատմածների հիման վրա կազմված եւ Վեհափառին դարի հանցագործ ներկայացնող 70 էջանոց բամբասանքների այդ կույտը հրապարակելուց հետո, ինչպես հայտնի է, հաջորդ քայլն ԱԺ-ում քննիչ հանձնաժողովի ստեղծումն է։

Սակայն իշխանականները տարակուսած են՝ ինչ են քննելու, երբ որեւէ մեղադրանքի հիմքում որեւէ փաստ, ապացույց ներկայացված չէ, իսկ մամուլի հրապարակումներ` նույնիսկ շատ ավելի վատ բովանդակությամբ, բոլորի մասին կան: Դիցուք` Նիկոլ Փաշինյանի մասին արդեն 6 տարի է՝ գրում են, որ դավաճանել է Հայաստանին, Արցախը հանձնել, թուրքերի շպիոնն է եւ այլն, ուրեմն նման մի զեկույց էլ իր մասին պիտի ներկայացվի: Իսկ զեկույցի առանցքը՝ կաթողիկոսի կողմից կուսակրոնության ուխտը խախտելու վերաբերյալ, հիմնված է մամուլի հրապարակումների վրա: Բայց երբ յուրաքանչյուր երկրորդ ՔՊ-ական ԶԱԳՍ-ում եւ եկեղեցում տված ուխտն է խախտում, դրա մասին խոսելն ուղղակի անբարոյականություն է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հերթական անգամ արձանագրեցինք Փաշինյանի ռեվերանսները Ադրբեջանին և Թուրքիային

Հերթական անգամ արձանագրեցինք Փաշինյանի ռեվերանսները Ադրբեջանին և Թուրքիային Fri, 25 Sep 2026 23:15:32 +0400 Հայաստանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով