Շաբաթ , 26 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ»․ Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է

«Հրապարակ»․ Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է

Sat, 26 Sep 2026 08:15:00 +0400


Աբովյանի համայնքապետարանում երեկ իրականացված խուզարկություններից հետո Քննչականը հաղորդեց, որ ձերբակալվածներ կան: Մեր տեղեկություններով, ձերբակալված անձանց թվում է համայնքապետարանի Հողաշինության եւ քաղաքաշինության բաժնի պետ Արամ Վիրաբյանը, ում կասկածում են կաշառք վերցնելու մեջ:

Ասում են ՝ նրան այդ պաշտոնում նշանակել միջնորդել է ԵԿՄ նախագահ, ՔՊ- ական պատգամավոր Սասուն Միքայելյանը, Վիրաբյանը հրազդանցի է, Միքայելյանի մտերիմը: Ձերբակալությունից հետո էլ փորձել է ինչ որ կերպ աջակցել ընկերոջը, ինչի մասին անմիջապես տեղ են հասցրել Փաշինյանին: Ընկերոջը չի օգնել, բայց իր համար պրոբլեմներ է ստեղծել: Հիշեցնենք, որ թիրախը ոչ թե համայնքապետարանի ինչ որ աշխատակիցներ են, այլ համայնքապետ Էդուարդ Բաբայանը, ում ուզում են շարքից հանել, որ դեկտեմբերին նախատեսված Աբովյանի ընտրություններին չմասնակցի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Սասունի սիրտը կփորձեն շահել

«Հրապարակ»․ Սասունի սիրտը կփորձեն շահել Fri, 07 Aug 2026 08:05:21 +0400 Ահարոն Սահակյանի՝ խորհրդարան գործուղվելուց …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով