Ուրբաթ , 6 Նոյեմբերի 2026

«Հրապարակ»․ Հաջորդ քառօրյան թեժ է լինելու

«Հրապարակ»․ Հաջորդ քառօրյան թեժ է լինելու

Sat, 26 Sep 2026 08:20:37 +0400


Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի: Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ ԱԺ մտած «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծն է քննարկվելու, որի հետ կապված՝ խուլ առարկություն ունեն անգամ իշխանական ֆրակցիայում: Այստեղ նույնպես կան մարդիկ, որոնք կարծում են, որ խնդիրը ոչ թե բռնությունն է եւ դրա դեմ պայքարը` այդ մասին կան բավարար օրենքներ, այլ՝ հայկական ավանդական ընտանիքի մոդելը փոխելը, որն անգամ չի թաքցնում վարչապետի կինը։ Սպասվում է, որ թեժ քննարկում է ծավալվելու:

Հաշվի առնելով, թե ով է նախագծի գաղափարի հեղինակը, ՔՊ-ում Փաշինյանին քծնելու լայն դաշտ է բացվելու, եւ բոլոր նրանք, ովքեր չեն հասցրել իրենց ստրկամտությունն ի ցույց դնել, դրա առիթը կունենան եւ ընդդիմադիրների քննադատություններին հզոր հակահարված կտան։ Չի բացառվում, որ մինչ այդ խորհրդարան ուղարկվի նաեւ ԹՐԻՓՓ-ի մասին համաձայնագիրը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թվային ճորտատիրություն եւ կադրային կարուսել

Թվային ճորտատիրություն եւ կադրային կարուսել Thu, 05 Nov 2026 18:45:28 +0400 Հայաստանի պետական կառավարման համակարգը …