Շաբաթ , 26 Սեպտեմբերի 2026

ՔՊ պատգամավորներն ու իրենց ՊՈԱԿ-ները  այդպես էլ չսովորեցին՝ Կտրիճը ճ-ով է գրվում, ոչ թե չ-ով

ՔՊ պատգամավորներն ու իրենց ՊՈԱԿ-ները  այդպես էլ չսովորեցին՝ Կտրիճը ճ-ով է գրվում, ոչ թե չ-ով

Sat, 26 Sep 2026 14:15:45 +0400


Հանրությանը ֆեյքերի ՊՈԱԿ անունով հայտնի կառավարությանն առընթեր կառույցը` իր անմիջական գործառույթներից չբխող հակաեկեղեցական զեկույց է հրապարակել, իսկ ՀՀ վարչապետի պաշտոնը բզաղեցնող անձը` իր իսկ հանձնարարությամբ ու բառամթերքով զեկույցին «ծանոթացել է» ու գրել, թե հասկացել է, որ Հայ առաքելական եկեղեցու ներսում վիճակը շատ ավելի ծանր է, քան ինքը կարծում էր:

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Վրթանես քահանա Բաղալյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով այդ հայտարարությանը, նկատում է, որ Փաշինյանը 2021 թվականի նախընտրական իր ծրագրում Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի մասին խոստումը մոռացել է, սակայն եկեղեցու դեմ պատերազմի մասին խոստումը իրականացնելուն է լծվել բոլոր ուժերով:

«Նախընտրական ծրագրում նման հակասահմանադրական կետեր ունենալը պետք է պատճառ դառնար, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայտը մերժեր: Հայտը չմերժվեց զուտ այն պատճառով, որ Վահագն Հովակիմյանը տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանի ենթական է եղել՝ սկսած «հայկական Ժամանակից», մինչև այլ ժամանակներ: Ես կուզեմ Նիկոլ Փաշինյանի կամ կառավարության զեկույցից տեղեկանալ, բայց ոչ եկեղեցու վերբերյալ հարցերից, այլ այն միլիարդավոր դոլարները, որ իրենք վերջին 8 տարում վարկ են վերցրել` ինչի՞ վրա են տնօրինել, և նաև կուզենք, ինքը հաշվետվություն տա այն բոլոր նախարարությունների գործունեության մասին, որոնք իրենց գործունեությունը ձախողել են: Սկսած պաշտպանության նախարարությունից, որ չի կարողանում Հայաստանի տարածքային ամբողջականությունը և Հայաստանի քաղաքացիների անվտանգությունն ապահովել, մինչև մնացած ոլորտներ, որ ձախողել են՝ գյուղատնտեսությունից, էկոնոմիկայից, անասնապահությունից: Հայաստանում ավելացել են պարեկային ծառայությունը, ոստիկանական գվարդիան: Հազարավոր ոստիկանների ավելացման ֆոնին հանցագործությունը բավական արագ տեմպերով աճել է, այդ թվում նաև ծանր հանցագործությունները՝ սպանություններով ուղեկցվող»,- նկատում է Տեր Վրթանեսը:

Հոգևորականը շեշտում է` ամենազավեշտալին այն է, որ այս մարդը այս ամեն ինչն անտեսելով, եկեղեցուն է անդրադառնում, և դա ներկայացնում է անլուրջ կերպով՝ նկատում է Բյուրականի Սբ․ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվը:

Ի դեպ, Փաշինյանի իշխանության տարիներին իր աշխատանքը ամենավատ կատարող նախարարությունն էլ ԿԳՄՍ-ն է, որոնց կառավարման արդյունքում մենք ունենք դպրոցականների մի սերունդ, որը անգրագետ է կամ ցածր գրագիտություն ունի և հարցման մասնակցած երկրների ցանկում ամենավերջին տեղում է գտնվում: Իսկ դրան հակառակ եկեղեցին շարունակում է իր լուսավորչական գործունեությունը, չնայած Փաշինյանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել այդ գործունեությանը՝ Վեհափառին թույլ չեն տալիս հովվական այցերով արտասահմանում գործող հայկական համայնքներ ու թեմեր այցելելը, ապօրինի դատավարությամբ Վեհափառ հայրապետն ու գերագույն խորհրդի վեց եպիսկոպոսներ դատական, իրավական քաշքշուկի մեջ են ընկել իրենց պարտականությունները կատարելու համար:

«Փաշինյանի հայտարարություններն ու ամբողջ զեկույցը գիտեք ինչ կրթամակարդակի են, ինքն Ազգային Ժողովի ամբիոնից ասում է, որ Վեհափառ հայրապետի բանակի ընկերները եպիսկոպոս ու արքեպիսկոպոս են, այսինքն, Նիկոլ Փաշինյանն այնքան անլուրջ մարդ է, որ բանակում չծառայած կաթողիկոսի արքեպիսկոպոս և եպիսկոպոս ընկերներին է քննադատում, որոնք գոյություն չունեն: իսկ ինչ վերաբերում է եղբորը, որ հոգևորական է կամ քրոջ որդին՝ Քրիստոսի 12 առաքյալներից 4-ը հարազատ եղբայրներ էին և ինչու չէ` առաքյալների մի մասը Հիսուս Քրիստոսի մորաքրոջ զավակներն էին՝ Հակոբոսը, Հովհաննեսը եղբայրներ էին, Անդրեասը, Հովհաննեսը եղբայրներ էին, Հուդա տեառ եղբայրը Քրիստոսի անմիջական ազգականն էր, և դա որևէ բանով չէր խանգարում: Այդ թվում իմ հարազատ եղբայրը քահանա է և Կոտայքի թեմի Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում է ծառայում: Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներն այնքան անհիմն են և Քննչականն այնքան անլուրջ կառույց է, որ ես կարող եմ վկայի կարգավիճակ ունենալ 2021 թվականի դեպքերին, որ իբրև թե թեմակալ առաջնորդը ինձ ուղարկել է ում ընտրել, երբ որ ես 2021 թվականի սեպտեմբերից եմ թեմ նշանակվել ու դա այն պարագայում, երբ ընտրությունները եղել են մինչև սեպտեմբերը կամ երբ էլ լիներ, ես այդ ընտրություններին չեմ մասնակցել: Այսինքն, իմ չմասնակցած ընտրություններին իմ առաջնորդը չեղած Մկրտիչ սրբազանն իբրև թե ուղղորդել է, թե ում ընտրեմ: Կամ հեռախոսս արդեն հոկտեմբերից մինչև հիմա ձեռքներն է, և բոլոր այն մարդիկ, ովքեր պետական պաշտոնների են` իմ ազգականների, ընկերների, ծանոթների շրջանում, բոլորին մանրազնին հետապնդում են, դա լուրջ չի: Իսկ հասարակության մեջ վերջին շրջանում սարսափելի ծավալով տարածված խաղամոլությունը, թմրամոլությունը որևէ կերպ ոստիկանության կողմից չի կանխվում»,- Փաշինյանի հայտարարություններին է արձագանքում քահանան:
Նա նշում է, որ վերհիշելով ոչ վաղ անցյալում հենց Փաշինյանի կոչով Մայր Աթոռում հավաքված, տարբեր նյութերի ազդեցության տակ գտնվող մարդկանց հայոհյախառն բացականչությունները, մայր Աթոռի դռներին ոտքով հարվածողներին, պարզ է, որ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչի ընդունակ է, ու այս զեկույցը խոսում է այն մասին, որ ինքը գնալու է ծայրահեղ քայլերի:

«Նիկոլ Փաշինյանը ծայրահեղական է: Իր պատճառով այսօր ունենք հայաթափված Արցախ, Արցախում սրբավայրեր են ոչնչանում, եկեղեցիներ, վանքեր: Ինքն իր կառուցած ճանապարհներից ավելի շատ ճանապարհներ թողել է Արցախի հանրապետության տարածքից ադրբեջանցիներին և տեսնում ենք, որ այս մարդը իր աթոռը պահելու համար ամեն ինչի պատրաստ է: Վեհափառ Հայրապետին «Կտրիճ Ներսիսյան» դիմելու պահով էլ ուզում եմ ասել, որ ինքն էլ մի քիչ կտրիճ լինի Ալիևի ու Էրդողանի հետ հանդիպումների ժամանակ, այն դեպքում, երբ Հաջիևը եվրոդեսպաններին Գանձասարը, Դադիվանքը, Ամարասը, Արցախի պատմամշակութային, հոգևոր հուշարձանները որպես ալբանական կամ ուդիական է ներկայացնում, այդ ժամանակ ինքը քաջություն ունենա արտահայտվելու: Տեսնում ենք զրո հաշվետվողականություն հասարակությանը: Ցավալի երևույթ է․ վարչապետը իր ոլորտին վերաբերող, կառավարության հարցերում հաշվետվություն չի տալիս՝ իրենց աշխատավարձերը, պարգևավճարները բարձրացնում են: Այն օրը մի պատգամավոր էլ ասում է՝ դե հո թոշակառուների թոշակը չէինք բարձրացնելու, պարզ է, որ մեր աշխատավարձերը պիտի բարձրացնենք, այսինքն, այս տրամաբանությամբ և կրթամակարդակով ցածր՝ արաքսյավարդանյանների գոյությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում: Մենք որպես պետական պաշտոնյա պատկերացնում էինք բարձրագույն կրթություն ոչւնեցող և տգիտագույն անձնավորություն Նիկոլ Փաշինյանին, բայց, օրինակ, Արաքսյա Վարդանյանն ու իր նմանները ապացուցեցին, որ Նիկոլ Փաշինյանից ավելի տգետներն էլ գոյություն ունեն, որ օրինակ, կյանքում երբեք հավանաբար գրատախտակին չեն մոտեցել, դրա համար էլ չգիտեն, որ գրատախտակին պետք է մոտ գնան կամ մոտենան, այս ամբողջ 8-9 տարվա մեջ ՔՊ-ական պատգամավորներն ու իրենց ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ները չկարողացան զուտ մի անուն սովորել, որ Կտրիճ բառը Ճ-ով է գրվում, ոչ թե Չ-ով և կտրիճությունն էլ բոլորին վայել կլիներ»,-ասաց Տեր Վրթանեսը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանն իր շեֆին հարցրե՞լ է` ինչո՞ւ չես խոսում մեզնից օկուպացված տարածքների մասին

«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանն իր շեֆին հարցրե՞լ է` ինչո՞ւ չես խոսում մեզնից օկուպացված տարածքների մասին Sat, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով