Խնդրել են թույլատրել միգրանտներին երրորդ երկիր արտաքսելը
Sat, 26 Sep 2026 18:00:25 +0400

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիմել է ԱՄՆ Գերագույն դատարանին՝ խնդրելով թույլատրել միգրանտներին երրորդ երկիր արտաքսելը։ Այս մասին հայտնում է Politico-ն, վկայակոչելով ԱՄՆ Արդարադատության նախարարությանը։ Սպիտակ տան վարչակազմում կարծում են, որ ֆեդերալ դատարանի կողմից սահմանված արգելանքը խաթարում է նախագահական վարչակազմի՝ այլ երկրների հետ ունեցած պայմանավորվածությունները կապված ԱՄՆ կողմից արտաքսված միգրանտներին ընդունելու հետ։
Զուգահեռաբար՝ արտաքսման ենթակա անձանց իրավաբաններն էլ իրենց հերթին հակընդդեմ խնդրանքով են դիմելու, պահանջելով պահպանել ֆեդերալ դատարանի արգելանքը, քանի որ իրենց վստահորդների դեպքում անհրաժեշտ է տարամդրել անվտանգության եւ պաշտպանվածության երաշխիքներ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր