Կիրակի , 27 Սեպտեմբերի 2026

Վեհափառը կարևորել է մատաղ սերնդի քրիստոնեական դաստիարակությանն ուղղված ծրագրերը

Վեհափառը կարևորել է մատաղ սերնդի քրիստոնեական դաստիարակությանն ուղղված ծրագրերը

Sun, 27 Sep 2026 14:59:14 +0400


Սեպտեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» հասարակական կազմակերպության ատենապետ Հայր Մայքլ Թոմսենին և կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ ուղեկցությամբ գործադիր տնօրեն Արշավիր Գաբուճյանի։

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց կազմակերպության պատասխանատուներին՝ Հայոց Եկեղեցու հետ երկարամյա գործակցության և Հայաստանում իրականացվող կրթական ու մարդասիրական ծրագրերի առնչությամբ։ Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ նաև կիրակնօրյա դպրոցներին կազմակերպության ցուցաբերած աջակցությանը՝ կարևորելով մատաղ սերնդի քրիստոնեական դաստիարակությանն ու հավատքի զորացմանն ուղղված ջանքերը։

Իր հերթին Հայր Մայքլ Թոմսենը, շնորհակալություն հայտնելով Հայոց Հայրապետին մշտական զորակցության համար, ներկայացրեց կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերը և դրանց շարունակականության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Սաքունցի հայցը ասնավանի չի»․ Իշխանյանի եւ Սաքունցի վեճը հասավ դատարան

«Սաքունցի հայցը ասնավանի չի»․ Իշխանյանի եւ Սաքունցի վեճը հասավ դատարան Sat, 19 Sep 2026 15:20:37 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով