Կիրակի , 27 Սեպտեմբերի 2026

45 հազար ուսանող դուրս է եկել փողոց՝ բողոքի ցույցի

45 հազար ուսանող դուրս է եկել փողոց՝ բողոքի ցույցի

Sun, 27 Sep 2026 22:00:19 +0400


Գերմանիայում բողոքի մասսայական ցույցեր են տեղի ունեցել՝ ընդդեմ պարտադիր զինվորական ծառայության մասին որոշման կայացման։ Այդ երկրի ավելի քան հարյուր քաղաքներում տեղի են ունեցել բողոքի գործողություններ, որոնց մասնակցել են ոչ պակաս, քան 45 հազար ուսանողներ։ Ցույցերը նախաձեռնվել է «Դասադուլ ընդդեմ զորակոչի» նախաձեռնության կողմից։ Ցույցի մասնակիցները դեմ են արտահայտվել պարտադիր զինվորական ծառայության սկզբունքի վերականգնմանը, ինչպես նաեւ՝ պետական ծառայության ընդլայնմանն ու երկրի հնարավոր ռազմականացմանը։ Ցուցարարները հայտարարել են, որ դեմ են երիտասարդությանը զինվորական ծառայությանը հարկադրելը եւ կարծում են, որ դա կարող է բերել Գերմանիայի ռազմականացման։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այս մարդը Սիսիանում հունիսի 6-ին բողոքի ցույց անողներից մեկն էր, թուրք է

Այս մարդը Սիսիանում հունիսի 6-ին բողոքի ցույց անողներից մեկն էր, թուրք է Fri, 25 Sep …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով