Երկուշաբթի , 28 Սեպտեմբերի 2026

Թուրքիան ունի տարեկան 50 տոննա ոսկի արդյունահանելու ներուժ

Թուրքիան ունի տարեկան 50 տոննա ոսկի արդյունահանելու ներուժ

Mon, 28 Sep 2026 15:30:43 +0400


«Թուրքիայի հանքագործների ասոցիացիայի» (TMD) նախագահ Մեհմեթ Յըլմազը տվյալներ է ներկայացրել Թուրքիայի ոսկու արդյունահանման վերաբերյալ։ Յըլմազը նշել է, որ Թուրքիան ունի տարեկան 50 տոննա ոսկի արդյունահանելու ներուժ։

Յըլմազը նշել է, որ 1990-ականներին Թուրքիայի ոսկու ներուժը գնահատվել է 6500 տ։ Երբ հաշվի է առնվում ոսկու մեկ ունցիայի գինն այն ժամանակվա 300 դոլարից մինչև օրս, կարծիքներ կան, որ Թուրքիայի ոսկու ներուժը պետք է լինի առնվազն 10.000 տոննա, փոխանցում է Ermenihaber-ը։

«Երբ մենք գումարում ենք լիցենզիա ունեցողների, թույլտվություններ ստացող և շահագործման նախապատրաստվող ոսկու խոշոր և փոքր հանքավայրերը, Թուրքիան ունի տարեկան 50 տոննա ոսկի արդյունահանելու ներուժ»,- նշել է Յըլմազը։

Նա նաև կանխատեսել է, որ տարեվերջին ոսկու գինը մեկ ունցիայի համար կարող է հասնել 4500-ից մինչև 5000 դոլարի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քննարկել ենք Ադրբեջանին, Հայաստանին և Թուրքիային վերաբերող հարցեր. Ջևդեթ Յըլմազ

Քննարկել ենք Ադրբեջանին, Հայաստանին և Թուրքիային վերաբերող հարցեր. Ջևդեթ Յըլմազ Mon, 21 Sep 2026 23:15:18 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով