Ազգերի լիգա. Սպերցյանը հավասարեցնում է Չեռնոգորիայի հետ հանդիպման հաշիվը
Mon, 28 Sep 2026 21:37:19 +0400

Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի երկրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցում է Չեռնոգորիայի ընտրանու հետ։
Ընթացիկ հանդիպման 65-րդ րոպեին մեր ընտրանու ավագ Էդուարդ Սպերցյանը հեռահար շքեղ հարվածով գրավեց մրցակցի դարպասը՝ հաշիվը դարձնելով 2-2: Նշենք, որ հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին բացվել էր պաշտպան Էրիկ Փիլոյանի ինքնագոլի արդյունքում։ 34-րդ րոպեին Արթուր Սերոբյանը վերականգնել էր հավասարությունը, սակայն 38-րդ րոպեին Կրստովիչը կրկին առաջ էր մղել հյուրերին։
armsport.am
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր