Ուրբաթ , 13 Նոյեմբերի 2026

«Ոնց ՔՊ-ն, այնպես էլ նա», «Հիմա հասկանու՞մ եք ժողովրդին»

«Ոնց ՔՊ-ն, այնպես էլ նա», «Հիմա հասկանու՞մ եք ժողովրդին»

Tue, 29 Sep 2026 11:25:12 +0400


Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 2։3 հաշվով , ինչպես հայտնի է, պարտվեց Չեռնոգորիային։ Հանդիպումը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի C դիվիզիոնի C2 խմբի երկրորդ տուրի շրջանակում էր։ Խաղից հետո ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հանդիպմանը՝ մասնավորապես քննադատելով Հայաստանի հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչի խաղը։ «Ո՞նց կարող է Չանչարևիչը շարունակել մնալ հավաքականի դարպասապահ, ո՞նց…»,- նշել է նա։

«Ո՞նց կարա կոյուղաջրերը լցվի ոռոգման հանակարգ, ու պետությունը անտարբեր կողքից նայի դրան»,- արձագանքել է օգտատերերից մեկը։

«Հիմա հասկանու՞մ եք ժողովրդին»,- նշել է մյուսը։

«Ոնց կարա 100 մետր մալուխը գետնի տակով տանելը տևի 2 ամսից ավել, ո՞նց, ու սենց լիքը հարցեր»,- արձագանքել է մեկ այլ օգտատեր։

«Ոնց ՔՊ-ն, այնպես էլ․․․»,- նշել է երկրպագուներից մեկը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Տնետուն են ընկել

«Հրապարակ»․ Տնետուն են ընկել Fri, 13 Nov 2026 08:15:24 +0400 Նոյեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզի Սեւան …