Երեքշաբթի , 29 Սեպտեմբերի 2026

«Գիտության շաբաթ. Հայաստանը» միավորել է հազարավոր այցելուների․ Team-ը՝ միջոցառման տեխնոլոգիական գործընկեր

«Գիտության շաբաթ. Հայաստանը» միավորել է հազարավոր այցելուների․ Team-ը՝ միջոցառման տեխնոլոգիական գործընկեր

Tue, 29 Sep 2026 15:52:18 +0400


Գիտությունը մեկ շաբաթով դուրս եկավ լաբորատորիաների ու լսարանների սահմաններից՝ դառնալով հազարավոր երեխաների, պատանիների և մեծահասակների համար բացահայտումների, փորձարկումների ու նոր գաղափարների հարթակ։ «Հետազոտողն ապրում է յուրաքանչյուրիս մեջ» խորագրով «Գիտության շաբաթ. Հայաստան»-ի տեխնոլոգիական գործընկերը Team Telecom Armenia-ն էր։

Գիտությանն ու տեխնոլոգիաներին նվիրված ապակենտրոնացված միջոցառումներն անցկացվել են ողջ երկրում, իսկ փառատոնային օրերը՝ Գիտությունների ազգային ակադեմիայում, ERNA փառատոնի շրջանակում: Մասնակիցները հնարավորություն են ունեցել ոչ միայն լսելու գիտության մասին, այլև սեփական փորձով բացահայտելու այն՝ գիտափորձերի, խաղերի, ինտերակտիվ տաղավարների, կինոդիտումների և նորարարական նախաձեռնությունների միջոցով։

«Team-ը, ստեղծման առաջին օրվանից սահմանելով իր ռազմավարական առաջնահերթությունները, ցանկացել է նպաստել մեր երկրում այնպիսի միջավայրի ձևավորմանը, որտեղ գիտությունը և տեխնոլոգիաները հասանելի կլինեն հասարակության լայն հատվածներին։ «Գիտության շաբաթը» կարևոր նախաձեռնություն է նաև նրանով, որ գիտությունը դուրս է բերում մասնագիտական և ակադեմիական միջավայրից, այն դարձնում է ավելի արկածային, հետաքրքիր և հասանելի երեխաների և պատանիների համար»,-նշում է Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Տիգրան Ֆրանգյանը:

«Շատ կարևոր է գիտության հանդեպ հետաքրքրությունը հենց մանկուց մեծացնելը, պահպանելն ու այնպես անելը, որ ավելի շատ մարդ հետաքրքրվի, զբաղվի գիտությամբ, ճարտարագիտությամբ, բարձրորակ մասնագետ դառնա և կարողանա բարդ խնդիրներ լուծել, որոնք իրենց հերթին էլ կզորացնեն Հայաստանը»,-նշում է «Գիտուժ» նախաձեռնության անդամ Տիգրան Շահվերդյանը:

Այս տարվա «Գիտության շաբաթվա» մասշտաբն արտահայտվում է նաև մասնակցության ցուցանիշներով։ Կրթական աշխատանքային գրքույկները ներբեռնել են ավելի քան 400 դպրոցներ ու մանկապարտեզներ, ինչպես նաև ավելի քան 200 անհատներ։ Գիտահեն առցանց խաղերը հինգ օրերի ընթացքում խաղացվել են մի քանի հարյուր անգամ, իսկ գիտաֆանտաստիկ պատմվածքների մրցույթին ներկայացվել է ավելի քան 50 աշխատանք։

Team-ը փառատոնային օրերին ներկայացել է ինտերակտիվ տաղավարով՝ այցելուներին հնարավորություն ընձեռելով խաղալու, լուսանկարվելու և զգալու տիեզերական արագությունը:

Team Telecom Armenia-ն շարունակում է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են Հայաստանում գիտական և տեխնոլոգիական մտածողության զարգացմանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Երբ սկսեցին համայնքապետեր նշանակել եւ ընտրվածներին հետապնդել, ՏԻՄ-ը քայքայվեց

«Հրապարակ»․ Երբ սկսեցին համայնքապետեր նշանակել եւ ընտրվածներին հետապնդել, ՏԻՄ-ը քայքայվեց Tue, 29 Sep 2026 10:45:25 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով