Երեքշաբթի , 10 Նոյեմբերի 2026

Աշակերտը սպանել է ուսուցչուհիներին․ դաժան միջադեպ՝ Սլովակիայում

Աշակերտը սպանել է ուսուցչուհիներին․ դաժան միջադեպ՝ Սլովակիայում

Tue, 29 Sep 2026 16:00:21 +0400


Սլովակիայի Ստաշկովո գյուղի միջնակարգ դպրոցում աշակերտը սուր առարկայով հարձակվել է իր դասընկերների և ուսուցչի վրա։ Այս մասին հայտնել են սլովակյան լրատվամիջոցները՝ հղում անելով Ժիլինայի շրջանային ոստիկանության վարչության մամուլի խոսնակ Դանիելա Կոկովային։

Նրա խոսքով՝ երկու մարդ վիրավորվել է։ Մեկ ուսուցիչ մահացել է դեպքի վայրում, իսկ մյուսը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ավելի ուշ մահացել է։

Որոշ տեղեկությունների համաձայն՝ աշակերտներից մեկը վիրավորվել է։

Հարձակվողը նույնականացվել է որպես ութերորդ դասարանի աշակերտ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Թուրքիայի դպրոցներից մեկում հնչած կրակրոցների հետևանքով ուսուցչուհի է զոհվել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին

Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին Mon, 09 Nov 2026 23:23:54 …