Հասմիկ Ամիրզադյանը որդեգրված 5 անչափահաս երեխաների մայր է

Հասմիկ Ամիրզադյանը որդեգրված 5 անչափահաս երեխաների մայր է

Thu, 16 Apr 2026 13:41:40 +0400


«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներից բերման ենթարկված Հասմիկ Ամիրզադյանի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը հայտնել է, որ, չնայած անհրաժեշտ լիազորագրերի առկայությանը, իրեն երկար ժամանակ թույլ չեն տվել տեսակցել իր պաշտպանյալին։

Ամիրզադյանը հինգ որդեգրված անչափահաս երեխաների մայր է։

Փաստաբանի խոսքով՝ նա, այնուամենայնիվ, կարողացել է հասնել պաշտպանյալի մոտ՝ տարբեր իրավական ընթացակարգերից և բողոքներից հետո։ Մարտիրոսյանը նշել է, որ դիմել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, Հակակոռուպցիոն կոմիտեի թեժ գիծ, ինչպես նաև գրավոր դիմում են ներկայացրել կոմիտեի ղեկավարությանը՝ պահանջելով վերացնել խոչընդոտները և ապահովել փաստաբանական ներգրավումը։

Նրա տեղեկացմամբ՝ այս պահին Ամիրզադյանին մեղադրանք է առաջադրվել, և քննարկվում է խափանման միջոցի հարցը։ Փաստաբանը նշեց, որ այս փուլում չի անդրադառնա մեղադրանքի բովանդակությանը՝ հավելելով, որ պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Մարտիրոսյանը նաև հույս է հայտնել, որ դատարանը հաշվի կառնի Ամիրզադյանի ընտանեկան հանգամանքը՝ նշելով, որ նա հինգ անչափահաս որդեգրված երեխաների մայր է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մրգաշենի ատամնաբույժին սպանողը անչափահաս է. Մանրամասներ` ողբերգական դեպքից

Մրգաշենի ատամնաբույժին սպանողը անչափահաս է. Մանրամասներ` ողբերգական դեպքից Tue, 14 Apr 2026 11:16:07 +0400 Մրգաշենում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով