Չորեքշաբթի , 30 Սեպտեմբերի 2026

Վեճ, առևանգման ազդանշան՝ Դուբայ-Թել Ավիվ չվերթում, բացառիկ մանրամասներ

Վեճ, առևանգման ազդանշան՝ Դուբայ-Թել Ավիվ չվերթում, բացառիկ մանրամասներ

Wed, 30 Sep 2026 12:00:31 +0400


«Flydubai» ընկերության` Դուբայ-Թել Ավիվ չվերթ իրականացնող ինքնաթիռն առևանգման ազդանշան է ուղարկել։ Այս մասին հայտնում է «The Jerusalem Post»-ը:

Թռիչքների մոնիտորինգով զբաղվող Flightradar24-ի տվյալներով՝ ինքնաթիռն ուղղությունը փոխել է Հորդանանի օդային տարածքում և հայտնվել Սաուդյան Արաբիայի երկնքում։ Իսրայելական ԶԼՄ-ները հայտնում են, որ անձնակազմն ակտիվացրել է ինքնաթիռի առևանգման ժամանակ օգտագործվող վթարային կոդը և աղետի ազդանշան փոխանցել։

Իսրայելի ռազմաօդային ուժերը բերվել են բարձր պատրաստվածության։ Օդ են բարձրացվել կործանիչներ։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուն անվտանգության հարցերով խորհրդակցություն է հրավիրել պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Վերջին տվյալներով` ինքնաթիռը վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում։
Նախնական տվյալով՝ օդանավում բռնության միջադեպ է եղել, վիճել են անձնակազմի անդամները, սակայն ինքնաթիռի անվտանգությանը վտանգ չի սպառնում։
Օդանավում ավելի քան 180 ուղևոր է եղել, նրանց մեծ մասը Իսրայելի քաղաքացիներ են:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռազմական ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել

Ռազմական ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել Sat, 25 Apr 2026 20:30:36 +0400 Ամերիկյան ռամզաօդային ուժերին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով