Հինգշաբթի , 1 Հոկտեմբերի 2026

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

Wed, 30 Sep 2026 17:46:36 +0400


Միջազգային հեղինակավոր Global Finance ամսագրի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխության շրջանակում Ամերիաբանկն արժանացել է 9 մրցանակի ` 8 ազգային և 1 տարածաշրջանային անվանակարգերում:

Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունն այս տարի անցկացվում է 27-րդ անգամ։ Հաղթող բանկերն ընտրվել են մի շարք չափանիշների հիման վրա, այդ թվում` թվային եղանակով հաճախորդների ներգրավումն և սպասարկումը, նոր առաջարկներից օգտվելու ռազմավարության արդյունավետությունը, հաճախորդների թվի աճը, առաջարկվող պրոդուկտների ու ծառայությունների լայն շրջանակը, թվային նախաձեռնությունների արդյունքում ստացված ցուցանիշներն ու արդյունքները, ինչպես նաև վեբ և բջջային հարթակների դիզայնն ու ֆունկցիոնալությունը։

Global Finance-ի գնահատմամբ՝ Ամերիաբանկի թվային էկոհամակարգը լավագույնն է ճանաչվել մի շարք ուղղություններով՝ ներառյալ նորարարությունը, թվային փոխակերպումը, առցանց վճարումները, պրոդուկտներն ու ծառայությունները, ՓՄՁ վարկավորման հարթակը և այլն: Ամերիաբանկի ստացած մրցանակների ամբողջական ցանկը` ստորև.

  • Ամենանորարար թվային բանկ
  • Լավագույն փոխակերպում
  • Lավագույն սպառողական թվային բանկ
  • Լավագույն օնլայն պրոդուկտներ
  • Լավագույն օնլայն վճարային լուծումներ
  • Լավագույնը սոցիալական մեդիա մարքեթինգի և ծառայությունների ոլորտում
  • ՓՄՁ վարկավորման լավագույն հարթակ
  • Առևտրի ֆինանսավորման լավագույն ծառայությունները՝ Հայաստանում
  • Առևտրի ֆինանսավորման լավագույն ծառայությունները՝ Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում

Մրցույթի շրջանակում ներկայացված հայտերը գնահատել է տեխնոլոգիաների, խորհրդատվության և աութսորսինգի ոլորտներում համաշխարհային առաջատար Infosys ընկերության մասնագիտական ժյուրին, իսկ վերջնական ընտրությունն իրականացրել են Global Finance-ի խմբագիրները։

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Մահվան մաֆիան անմահ է

«Հրապարակ»․ Մահվան մաֆիան անմահ է Wed, 30 Sep 2026 10:45:11 +0400 Հայաստանում ապրելը թանկ հաճույք …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով