Ուրբաթ , 23 Հոկտեմբերի 2026

Նավթի ռազմավարական պաշարները խիստ նվազել են

Նավթի ռազմավարական պաշարները խիստ նվազել են

Wed, 30 Sep 2026 19:00:39 +0400


Միացյալ Նահանգներում առկա հում նավթի ռազմավարական պաշարները խիստ նվազել են՝ հասնելով 283,8 միլիոն բարելի։ Այդ մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ 1982 թվականից ի վեր, դա ամենացածր ցուցանիշն է, ըստ ԱՄՆ Էներգետիկայի նախարարության տվյալների։

Նավթի պաշարների նվազումը պայմանավորված է ամերիկյան վարչակազմի կողմից այս տարվա մարտ ամսին կայացված որոշմամբ, որի համաձայն բաց է թողնվել ձեռնարկություններին ռազմավարական պաշարներից հում նավթ, որը հետո ընկերությունները պետք է վերադարձնեն։ Վառելիքային խնդիրը, ինչպես հայտնի է, գլոբալ առումով, կապված է Իրանական առճակատման եւ այդ համատեքստում՝ Հորմուզի նեղուցի փակ լինելու հետ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Գրենլանդիայում շուտով կսկսվեն նավթի, գազի և օգտակար հանածոների որոնողահետախուզական աշխատանքները»․ Թրամփ

«Գրենլանդիայում շուտով կսկսվեն նավթի, գազի և օգտակար հանածոների որոնողահետախուզական աշխատանքները»․ Թրամփ Wed, 14 Oct 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով