Մանկապիղծ ֆինանսիստի գործով պառլամենտում լսումներ են սկսվել
Thu, 01 Oct 2026 15:00:31 +0400

Նորվեգիայի խորհրդարանը սկսել է հանրային լսումներ՝ կապված նորգեգացի դիվանագետների եւ մանկապիղծ ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ ունեցած կապերի մասով։ Էփշտեյնը հիշեցնենք, որ դատվել է անչափհասների սեքս առեւտրի համար։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Լսումների համար խորհրդարան են հրավիրվել տասնմեկ գործող եւ նախկին նախարարներ, ներառյալ նաեւ՝ այժմյան վարչապետ Յունաս Գար Սթյորեն։ Լսումների համար հիմք են դարձել ԱՄՆ Արդարադատության նախարարության հրապարակած մեծածավալ փաստաթղթերը, որոնք ցույց են տալիս մանկապիղծ ֆինանսիստի՝ աշխարհի շատ երկրների էլիտաների հետ ունեցած կապերը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր