Ուրբաթ , 2 Հոկտեմբերի 2026

Իրականում ինչպես է զարգացել Շաքիի սարսափելի դեպքը․ նոր մանրամասներ

Իրականում ինչպես է զարգացել Շաքիի սարսափելի դեպքը․ նոր մանրամասներ

Fri, 02 Oct 2026 14:50:51 +0400


Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայողի կողմից բնակարան ներխուժելու և կրակոցներ արձակելու դեպքի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Կինը ստացել է ազդրի հատվածի ծանր վնասվածք, ինչպես նաև կորցրել է ձեռքի երեք մատը։

Տուժած կնոջ քույրը՝ Արփի Ավետիսյանը, պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ երեխաները դպրոցից վերադարձել են տուն և նկատել, որ տան մուտքի կողպեքը կոտրված է։ Նրանք անմիջապես զանգահարել են մորը և հայտնել կատարվածի մասին։

Տուն մտնելուց հետո երեխաները հայտնաբերել են, որ ներսում ամեն ինչ տակնուվրա է արված։ Սենյակներից մեկում նրանք նկատել են զինված ադրբեջանցի զինծառայողին, որը ավտոմատով պառկած է եղել։ Ըստ ընտանիքի ներկայացրած տեղեկությունների՝ զինված անձը վերցրել է երեխաների հեռախոսները։

Երեխաներից մեկի հեռախոսը միացված է եղել, ինչի շնորհիվ մայրը լսել է տեղի ունեցողը։ Նա ամուսնու հետ շտապել է Շաքի։ Տան դարպասը փակ լինելու պատճառով կինը հարևանի բակից է ներս մտել և պատի վրայով անցել իրենց տան տարածք։

Երեխաները փորձել են նրան զգուշացնել, որ զինված անձ կա տանը, սակայն կինը մոտեցել է երեխաներին։ Այդ պահին ադրբեջանցի զինծառայողը կրակել է նրա ուղղությամբ։ Կրակոցի հետևանքով կինը վնասվածքներ է ստացել ձեռքի և ոտքի հատվածներում, իսկ ձեռքի բութ, մատնեմատ և միջնամատ մատները կորցրել է։

Դեպքի ընթացքում զինված անձի փամփուշտները վերջացել են։ Երբ նա փորձել է կրկին լիցքավորել զենքը, վիրավորված կինը դանակով հարվածներ է հասցրել նրան՝ կրծքավանդակի և գլխի հատվածներում։ Դրանից հետո կինը կորցրել է գիտակցությունը։

Հարձակման ընթացքում վնասվածք է ստացել նաև երեխաներից մեկը։ Ըստ ընտանիքի ներկայացրած տեղեկությունների՝ զինված անձը փորձել է հարվածել երեխայի գլխին, ինչի հետևանքով նրա դաստակը կոտրվել է։ Երեխային նույն գիշեր վիրահատել են, և նա այժմ գտնվում է Սիսիանի հիվանդանոցում՝ հոր խնամքի ներքո։

Վիրավորված կնոջ վիճակը ևս ծանր է։ Նա ազդրի հատվածում ստացել է բազմաթիվ կոտրվածքներ, ինչպես նաև վնասվել է անոթը։ Սիսիանի բուժհաստատությունում բժիշկները կապել են վնասված անոթը՝ արյունահոսությունը կանխելու նպատակով։ Կինը ներկայումս վիրահատական միջամտության մեջ է, և առաջիկա օրերին պետք է պարզ դառնա՝ անհրաժեշտ կլինի արդյոք ևս մեկ վիրահատություն։

Ավետիսյանի խոսքով՝ վիրավորում ստացած ադրբեջանցի զինծառայողը, զգալի արյուն կորցնելով, հեռացել է դեպքի վայրից։ Նրան հետագայում հայտնաբերել է երեխաների հայրը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մի մոռացեք, որ Նիկոլ Փաշինյանը պայքարում է ոչ թե ադրբեջանցի դիվերսանտների, այլ․․․․

Մի մոռացեք, որ Նիկոլ Փաշինյանը պայքարում է ոչ թե ադրբեջանցի դիվերսանտների, այլ․․․․ Thu, 01 Oct …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով