Դոնալդ Թրամփն ասել է, թե երբ իրեն պաշտոնանկ անելու գործընթաց կսկսվի
Fri, 02 Oct 2026 17:00:02 +0400

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ վստահ է, որ Դեմոկրատական կուսակցության անդամները կնախաձեռնեն իր պաշտոնանկության՝ իմփիչմենտի գործընթացը, եթե հանրապետականները պարտություն կրեն Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում։ Այս մասին նա ասել է Օքլահոմա նահանգում իր համախոհների հետ հանդիպման ժամանակ։
Հիշեցնենք, որ նախագահ Թրամփն ամերիկյան պատմության միակ նախագահն է, ում դեմ երկու անգամ նախաձեռնվել է իմփիչմենտի գործընթաց։ Դա տեղի է ունեցել նրա նախագահության առաջին ժամկետում՝ 2019 եւ 21 թվականներին։ Երկու դեպքերում էլ Կոնգրեսի վերին պալատը՝ Սենատը, չէր աջակցել գործընթացին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր