Ուրբաթ , 2 Հոկտեմբերի 2026

Արթուր Օհանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Արթուր Օհանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Fri, 02 Oct 2026 17:29:26 +0400


Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը։

Հակակոռուպցիոն կոմիտեն միջնորդություն է ներկայացնում Հակակոռուպցիոն դատարան՝ Արթուր Օհանյանին կալանավորելու վերաբերյալ։

Ավելի վաղ գրել էինք, որ խոսքը նախընտրական շրջանում քաղաքացուն ենթադրյալ կաշառք տալու մասին է։ Բացի նրանից, ձերբակալվել է նաեւ քաղաքացին` ենթադրյալ կաշառք վերցնողը։

Հակակոռուպցիոն կոմիտեին դեպքի վերաբերյալ հարցրինք, փոխանցեցին. «Ի պատասխան հայտնում ենք, որ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 2 անձ, այդ թվում՝ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Ա.Օ.-ն»։

Նշենք, որ համապետական ընտրությունների ժամանակ գաղտնալսել են նաեւ Օհանյանին ,ով իբր քաղաքացիներից մեկի հետ հեռախոսազրույցում պաշտոն է խոստացել իրենց իշխանություն գալու դեպքում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ո՞ր գրառման համար է ձերբակալվել Վահրամ Սահակյանը

Ո՞ր գրառման համար է ձերբակալվել Վահրամ Սահակյանը Tue, 29 Sep 2026 23:04:01 +0400 Այսօր ձերբակալվել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով