Շաբաթ , 3 Հոկտեմբերի 2026

ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան

ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան

Fri, 02 Oct 2026 21:15:35 +0400


Հայաստանի քաղաքացին «Սադախլո» անցակետով, ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրված բնական գազի բալոնում հատուկ պատրաստված թաքստոցի միջոցով, տեղափոխել է դեղորայք, որի մաքսային արժեքը կազմել է 44 հազար 892 լարի։ Տեղեկատվությունը տարածում է Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը․

«Քննչական ծառայությունը մաքսային սահմանով առանձնապես խոշոր չափերի դեղորայքի ապօրինի տեղափոխման փաստով մեկ անձի է բացահայտել։ Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները, Եկամուտների ծառայության մաքսային դեպարտամենտի աշխատակիցների հետ համատեղ, իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, մաքսային սահմանով առանձնապես խոշոր չափերի ապրանքների տեղափոխման կանոնների խախտման փաստով բացահայտել են մեկ անձի։

Օպերատիվ տեղեկատվության հիման վրա անցկացված միջոցառման արդյունքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին «Սադախլո» մաքսային-անցումային կետով, մաքսային հսկողությունից թաքուն, իր կողմից վարած մարդատար ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրված բնական գազի բալոնում հատուկ հարմարեցված թաքստոցի կիրառմամբ Վրաստանի մաքսային սահմանով տեղափոխել է տարբեր անվանումների դեղորայք, որի մաքսային արժեքը կազմել է 44 հազար 892 լարի։

Գործով քննությունը ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում՝ 5-ից 7 տարի ժամկետով», — նշված է տարածված տեղեկատվության մեջ։

Aliq.ge

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Ուրիշ ակումբներում ֆուտբոլիստ սարքեն, «Յուվենտուսը» գա տանի՞, արդար չէ

«Հրապարակ». Ուրիշ ակումբներում ֆուտբոլիստ սարքեն, «Յուվենտուսը» գա տանի՞, արդար չէ Fri, 02 Oct 2026 12:15:31 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով