Ինչով է օգտակար գետնանուշի ամենօրյա օգտագործումը
Fri, 02 Oct 2026 22:30:47 +0400

Գետնանուշի (арахис) ամենօրյա օգտագործումը կարող է բարերար ազդեցություն ունենալ ինսուլինի հանդեպ գլխուղեղի զգայունակության վրա այն հատվածներում, որոնք պատասխանատու են մարդու հիշողության եւ ուսանման համար։ Այս մասին տեղեկանում ենք Food & Function հանդեսում հրապարակված հետազոտությունից։ Համաձայն հաղորդման, գիտափորձին մասնակցել է միջինը 67 տարեկան 31 մարդ։ 16 շաբաթ շարունակ կամավորները ամեն օր կերել են 60 գրամ ոչ աղը դրված բոված գետնանուշ։ Ժամկետի լրանալուց հետո կամավորներին ենթարկել են ՄՌՏ հետազոտության։ Եւ պարզվել է, որ դրական փոփոխություն է նկատվել հիպոկամպուսում եւպարահիպոկամպային գալարում ինսուլինի զգայունակության հանդեպ։
Դրանք մարդու գլխուղեղի այն հատվածներն են, որոնք կարևոր դեր են խաղում հիշողության ձևավորման և ուսուցման գործընթացներում։ Սակայն զուգահեռաբար՝ արյան մեջ գլյուկոզայի եւ ինսուլինի պարունակության փոփոխություն, ճարպափոխանակության փոփոխություն կամ բորբոքային որեւէ ցուցանիշ նրանց մոտ չի արձանագրվել։ Դա համապատասխանում է ավելի վաղ արված հետազոտությունների արդյունքներին, որոնց համաձայն՝ տարեց մարդկանց մոտ հիշողությունը բարելավվում է, երբ նրանք ամենօրյա ռեժիմով ուտում են արախիս։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր