Հինգշաբթի , 6 Օգոստոսի 2026

Հորմուզի նեղուցի հարցը կքննարկեն ՄԱԿ ԱԽ-ում

Հորմուզի նեղուցի հարցը կքննարկեն ՄԱԿ ԱԽ-ում

Fri, 20 Mar 2026 21:30:19 +0400


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառել, որ Հորմուզի նեղուցով անվտանգ, անխափան նավագնացության ապահովման հարցը կարող է քննարկվել ՄԱԿ Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամների շրջանակում։ Այս մասին նա ասել է Բրյուսելում նախօրեին տեղի ունեցած ԵՄ գագաթնաժողովի ավարտին՝ արդյունքների ամփոփման ժամանակ։ Ֆրանսիայի նախագահը շեշտել է, որ այս նախաձեռնությունն ինքն արդեն քննարկել է ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ։ «Ֆրանսիան մտադիր է ստուգել հիմնական գործընկերների արձագանքեը, ներառյալ նաեւ ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամներինը՝ ՄԱԿ շրջանակում Հորմուզի նեղուցի հարցով հատուկ մեխանիզմ ստեղծելու մեր պլանների առնչությամբ»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։

Նա հավելել է, որ իր այս նախաձեռնության մասին իրազեկել է թե եվրոպացի մյուս գործընկերներին, թե Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին։ Առաջիկա օրերին, ըստ Մակրոնի պարզ կդառնա, թե արդյոք այդ նախաձեռնությունը կունենա հեռանկար իրականություն դառնալու, թե ոչ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հորմուզի նեղուցը շուտով կբացվի․ Թրամփը լավ լուրեր ունի Իրանի հարցով

Հորմուզի նեղուցը շուտով կբացվի․ Թրամփը լավ լուրեր ունի Իրանի հարցով Wed, 05 Aug 2026 11:30:02 …