«Հրապարակ»․ 22 ուսուցիչներ կպարգեւատրվեն
Sat, 03 Oct 2026 08:35:28 +0400

Տեղեկացանք, որ ԿԳՄՍ նախարարությունը Ուսուցիչների տոնի կապակցությամբ` հոկտեմբերի 5-ին պատրաստվում է որոշ ուսուցիչների պարգեւատրել։ Խոսքը ոչ միայն շնորհակալագրերի մասին է, այլ նաեւ դրամական պարգևների։ ԿԳՄՍ նախարարությունից հաստատեցին մեր տեղեկությունը, հայտնելով. «Ուսուցիչների տոնին, ամեն տարի տեղի է ունենում լավագույնների պարգևատրում, յուրաքանչյուր տարի պարգևատրվում է 22 նոմինանտ՝ տարբեր անվանակարգերում։ Լավագույնը ճանաչված ուսուցիչների համար նախատեսված է նաև դրամական պարգևատրումններ, ընդհանուր 11 միլիոն բյուջեով»։
Հարցին, թե ինչ չափանիշներով են ընտրվում հաղթողները` նախարարությունից մանրամասնեցին. «Յուրաքանչյուր ամիս ընտրվում են լավագույն նոմինատնենրը, հետո ամսվա լավագույններից ընտրվում են յուրաքանչյուր անվանակարգի երկու ամենաբարձր միավոր ստացողները։ Այնուհետև հանձնաժողովը իրականացնում է վերջնական գնահատում , և ամբողջացնում տարվա լավագույնների ցուցակը, կարգի համաձայն։ Ավելի մանրամասն կարող եք տեսնել համապատասխան կարգում»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր