Երեքշաբթի , 6 Հոկտեմբերի 2026

ՌԴ-ն պնդում է՝ Երևանը փորձում է Մոսկվայի վրա բարդել ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը

ՌԴ-ն պնդում է՝ Երևանը փորձում է Մոսկվայի վրա բարդել ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը

Tue, 06 Oct 2026 20:08:16 +0400


Հայաստանը փորձում է 102-րդ ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։

Դիվանագետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ պաշտոնական Երևանի ներկայացուցիչները փորձում են ամեն ինչ ներկայացնել այնպես, կարծես Մոսկվան է նախաձեռնել Հայաստանում ռուսական ռազմաբազայի հեռանկարների քննարկումը:
«Ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը Մոսկվայի վրա բարդելու փորձերը տեղավորվում են Հայաստանի ներկայիս քաղաքական մտքի հետաքրքիր առանձնահատկության մեջ։ Երևանի իշխող վերնախավը հաճախ սպասում է, որ առավել կարևոր որոշումները կընդունվեն արտաքին խաղացողների կողմից», – ասել է Կալուգինը։

Դիվանագետը բերել է օրինակներ։ Այսպես, Հայաստանի ղեկավարությունը հայտարարում է, որ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու համար նախ պետք է դրական արձագանք ստանալ Բրյուսելից։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա ակնարկներ են հնչում, որ եթե Հայաստանը դուրս հանվի այդ կառույցից, ապա դա կառավարությանը կազատի դուրս գալ-մնալու երկընտրանքից։

Կալուգինը հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկել իր բազայի հետ կապված բոլոր հարցերը։ Ընդ որում, դիվանագետը ընդգծել է, որ պետք է հաշվի առնել, որ քննարկումները կանցկացվեն համապատասխան պայմանագրերի ու համաձայնագրերի հիման վրա, որոնք կարգավորում են ռուսական զորակազմի ներկայությունը:

«Հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը հանդես է գալիս հօգուտ Հայաստանում ռուսական ռազմաբազայի շարունակական գտնվելու, որն այս տարիների ընթացքում շատ քաղաքացիների համար դարձել է ձգողության վայր։ Դա առնվազն տեսանելի է այն հետաքրքրությունից, որը նրանք ցուցաբերում են պարբերաբար անցկացվող բաց դռների օրերի նկատմամբ», – ամփոփել է դիվանագետը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է

Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Mon, 05 Oct 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով