Ստամբուլում բարձրահարկ շենք է փլուզվել․ փլատակներում մարդիկ կան
Thu, 08 Oct 2026 11:00:23 +0400

Ստամբուլում յոթհարկանի շենք է մասնակի փլուզվել՝ դեռևս անհայտ պատճառով․ որոնողափրկարարական աշխատանքներ են ընթանում, հաղորդում է «Հյուրիեթ» թերթը։
«Ստամբուլի Մալթեփե թաղամասում յոթհարկանի շենքի ստորին հարկերը փլուզվել են։ Դեպքի վայր են ուղարկվել բազմաթիվ որոնողափրկարարական խմբեր», – հաղորդում է թերթը։
Դեպքը տեղի է ունեցել Ջևիզլի թաղամասի Դողու փողոցում։ Վերին հարկերում մնացած մարդիկ տարհանվել են։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջ խմբերը, Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) փրկարարները, բժշկական խմբերը և ոստիկանությունը։
CNN Türk-ն իր հերթին ևս հաղորդում է, որ շենքի առաջին երեք հարկերը փլուզվել են։ Երեք մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, փրկվել է։ Կա մյուս հարկերի փլուզման վտանգ։
Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլը հայտարարել է, որ փլատակների տակ այժմ յոթ մարդ է մնացել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր