Զոհերից 5-ը երեխաներ են․ ռուսների մահացու հարվածն Ուկրաինային
Thu, 08 Oct 2026 11:30:37 +0400

Նախօրերին Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածի հետևանքով զոհվել է քսան մարդ, այդ թվում՝ հինգ երեխա։ Թարմացված տվյալները հրապարակել են Չեռնիգովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Վյաչեսլավ Չաուսը, իսկ ավելի ուշ՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իվան Վիհովսկին։ Նրանց տվյալներով՝ վիրավորվել է 55 մարդ, այդ թվում՝ յոթ երեխա։
Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի և Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի տվյալներով էլ՝ մայրաքաղաքի Սոլոմենսկի շրջանում ռուսական հարձակման հետևանքով վիրավորվել է ութ մարդ։
Կլիչկոն նաև հայտնել է, որ Կիևի Օբոլոնի շրջանում հայտնաբերվել է մահացած կնոջ դի։ Նրա խոսքով՝ մնացորդները հայտնաբերվել են անօդաչու թռչող սարքի բեկորների վայրում՝ բնակելի շենքի բակում այրվող մեքենայից ոչ հեռու։ Ավելի ուշ Ուկրաինայի Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է տղամարդու մահվան մասին՝ ռուսական հարձակման հետևանքով։ Նրա մահվան վայրը չի նշվել։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա զանգվածային հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի, իսկ վիրավորների թիվը՝ 100-ի։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր