Ռուսաստանը հետևում է Եվրամիության ռազմական գործունեությանը․ ԱԳՆ
Thu, 08 Oct 2026 12:30:01 +0400

Ռուսաստանը հետևում է Եվրամիության ռազմական գործունեությանը՝ համապատասխան արձագանքման միջոցառումներ նախապատրաստելու համար։
Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին ասել է ՌԴ ԱԳՆ Եվրոպական խնդիրների հարցերով դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։
«Բնականաբար, ամենաուշադիր կերպով հետևում ենք ԵՄ ռազմական գործունեությունը և դրանից բխող մեր երկրի համար ռիսկերը՝ համապատասխան արձագանքման միջոցառումներ նախապատրաստելու համար», – ասել է դիվանագետը։
Հիշեցնենք, որ այս սեպտեմբերի վերջին Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի և պաշտպանության նախարարների նիստում հաստատվել են մի շարք համաեվրոպական պաշտպանական նախագծեր (անօդաչու թռչող սարքերի հարցով եվրոպական նախաձեռնություն, ծովային պաշտպանության համակարգի ստեղծում, տիեզերական հետախուզություն, ԱՄՆ-ից անկախ հակահրթիռային պաշտպանության համակարգ և սահմանների ամրապնդում):
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր