Արդեն զոհեր կան․ նոր տվյալներ՝ Ստամբուլի փլված շենքի միջադեպից
Thu, 08 Oct 2026 13:30:51 +0400

Ստամբուլի Մալթեփե թաղամասում բարձրահարկ շենքի մասնակի փլուզման հետևանքով երկու մարդ է մահացել։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ շարունակվում են փլատակներում մնացած ևս մի քանի մարդկանց որոնողական աշխատանքները։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Ստամբուլում յոթհարկանի շենք է մասնակի փլուզվել՝ դեռևս անհայտ պատճառով։ Ըստ թուրքական ԶԼՄ-ների, դեպքը տեղի է ունեցել Ջևիզլի թաղամասի Դողու փողոցում։ Վերին հարկերում մնացած մարդիկ տարհանվել են։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր