Երկուշաբթի , 23 Նոյեմբերի 2026

Մեղադրել է կնոջը հետապնդելու մեջ

Մեղադրել է կնոջը հետապնդելու մեջ

Fri, 09 Oct 2026 01:00:14 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Հետաքննությունների դաշնային բյուրեյին այն բանի մեջ, որ գաղտնի հետապնդում են իրականացրել իր կնոջ՝ Մելանյայի եւ որդու՝ Բերոնի նկատմամբ՝ Ջո Բայդենի նախագահության շրջանում։ Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանը տեղի ունեցած լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Թրամփը ասել է, որ Բայդենի վարչակազմը պետական մարմինները որպես զենք ու գործիք են օգտագործել իր եւ իր ընտանիքի դեմ, հետապնդել են իր կնոջն ու այն ժամանակ դեռ անչափահաս որդուն։ Դա արվել է Թրամփի կողմից Մար-ա-Լագոյի իր կալվածքում գաղտնի փաստաթղթեր պահպանելու գործի հետաքննության շրջանակում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վարդենյաց լեռնանցքում բուք է․ ճանապարհների վիճակը

Վարդենյաց լեռնանցքում բուք է․ ճանապարհների վիճակը Mon, 23 Nov 2026 22:15:41 +0400 Նոյեմբերի 23-ին՝ ժամը …