Շաբաթ , 10 Հոկտեմբերի 2026

Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը կնախագահի․ ուշագրավ հայտարարություն

Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը կնախագահի․ ուշագրավ հայտարարություն

Fri, 09 Oct 2026 12:00:09 +0400


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմական է համարել 2028 թվականին ԱՊՀ-ում նախագահելու Բաքվի որոշումը և հույս հայտնել, որ Հայաստանն էլ այդ դերը կստանձնի 2029 թվականին:

«Մեր կազմակերպության զարգացման նոր փուլը հարգարժան Իլհամ Հեյդարովիչի (Ալիևի) որոշումն է (Ադրբեջանի նախագահ) առաջին անգամ ստանձնել նախագահությունը (ԱՊՀ-ում) 2028 թվականին։ Դա, անշուշտ, պատմական պահ է», – մեջբերում Է «Բելտա» գործակալությունը Լուկաշենկոյի խոսքը ԱՊՀ գագաթնաժողովում։

Նա հույս է հայտնել, որ «Հայաստանը նույնպես որոշում կկայացնի այդ պատվավոր գործառույթը կատարել ըստ հերթականության 2029 թվականին»:

ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստն անցկացվում է Թուրքմենստանի «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում:
Այս տարի լրանում է ԱՊՀ հիմնադրման 35-ամյակը, ԱՊՀ անդամ 9 երկրների առաջնորդները կամփոփեն բազմակողմ համագործակցության արդյունքները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գեւորգ Մուրադ․ հանդիսատեսի աչքի առաջ ստեղծվող արվեստը

Գեւորգ Մուրադ․ հանդիսատեսի աչքի առաջ ստեղծվող արվեստը Fri, 09 Oct 2026 21:00:25 +0400 Գեւորգ Մուրադը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով