Շաբաթ , 10 Հոկտեմբերի 2026

Սիրում եմ Երևանս, ատում եմ քեզ

Սիրում եմ Երևանս, ատում եմ քեզ

Sat, 10 Oct 2026 15:45:40 +0400


Չնայած Լուկաշենկոն ու Իլհամ Ալիևը կալմեջ էին առել Նիկոլ Փաշինյանին, ու Լուկաշենկոն ասում էր՝ էլ ոչ մի տեղ չես փախչի, նա, այնուամենայնիվ, հասավ Երևան ու ավետեց․ «Սիրում եմ քեզ, Երևա՛ն, սիրում եմ քեզ, երևանցի՛»։ Երևի ասելուց հետո հետ-հետ է նայում՝ տեսնի՝ Ալիևն ու Լուկաշենկոն իրեն հետևո՞ւմ են․․․

Բայց երևանցիների արձագանքներն այլ պատկեր են բացահայտում։ Նրա նախկին երկրպագուներից մեկը գրում է․ «Ես եկա այն եզրակացության, որ դուք ձեզանից բացի ոչ ոքի չեք սիրում, ափսոսում եմ, որ ձեզ ընտրեցի»։ Մյուսն էլ ասում է․ «Սիրում եմ Հայաստանս, սիրում եմ Երևանս, ատում եմ քեզ, ատում եմ քեզ ընտրողին, ատում եմ ՔՊ-ին»։

Իսկ ատելու պատճառները, ինչպես երևում է օգտատերերի՝ դեռ չմաքրազարդված գրառումներից, շա՜տ են՝ հիասթափություն, չարդարացված սպասումներ, կորցրած վստահություն, զիջումներով կեղծ խաղաղություն…
Երբ մարդը սիրում է իր երկիրը, բայց մերժում երկրի ղեկավարին, դա լուրջ ազդանշան է։ Այդ զայրույթի հիմքում հաճախ հենց հայրենիքի հանդեպ սերն է՝ այն մտահոգությունը, թե ինչ է կատարվում երկրի հետ։

Փաշինյանի համար հեշտ է Ֆեյսբուքով հայտարարել, թե սիրում է Երևանն ու երևանցիներին։ Բայց սերը հայտարարություններով չեն ապացուցում։ Այն ապացուցում են գործով, արժանապատվությամբ և սեփական ժողովրդի շահերը պաշտպանելով։ Քաղաքացին ուզում է տեսնել ոչ թե գեղեցիկ խոսքեր, այլ պատասխանատու ու շրջահայաց ղեկավարի, որը միջազգային հարթակներում սեփական երկրի արժանապատվությունը չի դարձնում ծաղրի առարկա։
Սիրել Երևանը հեշտ է, երբ խոսում ես։ Դժվարն այն է, որ երևանցիներն էլ հավատան։ Որ սրտիկներն ու սիրո խոստովանությունները չհամարեն հերթական քաղաքական բեմադրություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Լուկաշենկոն Հայաստանին հորդորել է չշտապել

Լուկաշենկոն Հայաստանին հորդորել է չշտապել Fri, 02 Oct 2026 14:38:39 +0400 Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով