Կիրակի , 1 Նոյեմբերի 2026

Առաջին «ոչ սպիտակամորթ կինը», ով․․․ ո՞վ է Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիրը

Առաջին «ոչ սպիտակամորթ կինը», ով․․․ ո՞վ է Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիրը

Fri, 09 Oct 2026 17:00:46 +0400


Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն այսօր հայտարարել է 2026 թվականի խաղաղության մրցանակի դափնեկրի անունը։ Նման բարձրագույն պատվի է արժանացել հարավաֆրիկացի իրավապաշտպան Նավի Փիլլեյ։

Որոշում է կայացվել 2026 թվականին խաղաղության մրցանակը Փիլլեյին շնորհել «նրա՝ խաղաղության և միջազգային իրավունքի առաջխաղացմանն ուղղված ջանքերի համար»։

Նավանեթհեմ Փիլլեյը ծնվել է 1941 թվականի սեպտեմբերի 23-ին։ Նա 2008-2014 թթ․ եղել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար։ Փիլլեյն ազգությամբ հնդիկ է՝ հարավաֆրիկյան ծագմամբ։

1967 թվականին նա դարձել է առաջին «ոչ սպիտակամորթ» կինը, որը իրավաբանական ծառայություն է բացել Նատալ նահանգում․ մասնավորապես՝ պաշտպանել է ապարտհեյդի (մաշկի գույնի հիման վրա ռասայական խտրականության և հարկադիր տարանջատման համակարգ, որը պաշտոնապես գործում էր Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում 1948 թվականից մինչև 1990-ականների սկիզբը) դեմ պայքարող ակտիվիստներին, բացահայտել կառավարության կողմից խոշտանգումների և բռնաճնշումների կիրառումը։

Նա նաև առաջին «ոչ սպիտակամորթ» կինն էր Հարավային Աֆրիկայի Գերագույն դատարանում, եղել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատավոր և Ռուանդայի Միջազգային քրեական տրիբունալի նախագահ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչպես է կազմաքանդվում ՔՊ-ի լեգենդը

Ինչպես է կազմաքանդվում ՔՊ-ի լեգենդը Sat, 31 Oct 2026 20:15:12 +0400 Հայաստանի քաղաքական կյանքը դուրս …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով