Ուրբաթ , 9 Հոկտեմբերի 2026

Սպառնաց ձերբակալել օտարերկրացիներին

Սպառնաց ձերբակալել օտարերկրացիներին

Fri, 09 Oct 2026 18:00:13 +0400


Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել ԱՄՆ-ի և ԵՄ քաղաքացիների ձերբակալումը՝ ռուսների հետ հետագա փոխանակման համար, այդ թվում՝ Չեռնոգորիայում ձերբակալված «Ռիբար» Z-նախագծի հիմնադիր Միխայիլ Զվինչուկին։

«Հիմա, բավականին հնարավոր է, մենք ստիպված կլինենք փոխանակման ֆոնդը լրացնել եվրոպացի և ամերիկացի հիմարներով, որպեսզի մերոնց վերադարձնենք», – հայտարարել է Մեդվեդևը։

Նրա խոսքով՝ Եվրոպայում հայտարարվել է ռուսների «որս», և յուրաքանչյուր ոք, ով «ճշմարտությունն է ասում արևմտյան երկրների, ԵՄ-ի և Բանդերայի նեոնացիստական ​​ռեժիմի մասին», կարող է ձերբակալվել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչ կեղծ հավաստագրեր է տրամադրել Վարոս Սիմոնյանը

Ինչ կեղծ հավաստագրեր է տրամադրել Վարոս Սիմոնյանը Fri, 09 Oct 2026 19:45:27 +0400 Ռուսական «Իզվեստիա» …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով