Շաբաթ , 10 Հոկտեմբերի 2026

Տասնյակ տուժածներ, զանգվածային տարհանում․ Պանաման ցնցումների մեջ է

Տասնյակ տուժածներ, զանգվածային տարհանում․ Պանաման ցնցումների մեջ է

Sat, 10 Oct 2026 14:30:07 +0400


Հոկտեմբերի 9-ին Պանամայում 7,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, որին հաջորդել են բազմաթիվ հետցնցումներ։

Երկրաշարժի հետևանքով ավելի քան 25 մարդ է տուժել, հայտնում է EFE գործակալությունը՝ հղում անելով երկրի քաղաքացիական պաշտպանության ազգային համակարգի (Sinaproc) տվյալներին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրաշարժի հետևանքով երկրի տարբեր հատվածներում ենթակառուցվածքներ են վնասվել, այդ թվում՝ ճանապարհներ, վարչական շենքեր, բնակելի տներ, եկեղեցիներ և առևտրային օբյեկտներ։

«Պանամայում երկրաշարժի հետևանքով 27 մարդ թեթև վնասվածքներ է ստացել, տարհանվել է նաև 300 մարդ, վնասվել է ավելի քան 400 շենք, այդ թվում՝ 118 կրթական հաստատություն», – ասվում է հաղորդագրության մեջ։

EFE-ի տվյալներով՝ իշխանությունները տարերային աղետի հետևանքով հնարավոր զոհերի մասին տեղեկություններ չունեն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Զանգվածային հարձակում՝ Մոսկվայի ուղղությամբ․ վիրավորներ կան

Զանգվածային հարձակում՝ Մոսկվայի ուղղությամբ․ վիրավորներ կան Tue, 06 Oct 2026 09:30:45 +0400 Հոկտեմբերի 5-ին, տեղի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով